12:44 , 20 նոյեմբեր, 2014
Slaq.am-ը գրում է.
Քիչ առաջ ԱԺ արտահերթ նիստը, որը գումարվել էր կառավարության առաջարկությամբ, ընդմիջվեց: Քսան րոպե ընդմիջումից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ հաշվի առնելով, որ երկրում իրավական պաշտպանությունը ցածր մակարդակի վրա է և մարդու անձնական տվյալները կարող են արտահոսել արտերկիր, ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը: «Ճիշտն ասած՝ իրավունք էլ չունեի ձեզ ձայն տալու, բայց մտածում էի, որ մի լավ դրսևորում կունենայիք»,- ի պատասխան Մելքումյանի արձագանքեց Գալուստ Սահակյանը:
Ապա նախագիծը դրվեց քվեարկության և 61 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրինագիծն ընդունվեց:
Ապա Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց կառավարության ներկայացրած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը չի մասնակցելու քվեարկությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ