ԱԺ-ն ընդունեց սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին օրենքը


11:32 , 20 նոյեմբեր, 2014

ԱԺ-ն ընդունեց սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին օրենքըYerkir.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ այսօրվա արտահերթում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» և «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքները: Դրանց համաձայն՝ հարկերից ազատվելու են սահմանամերձ համայնքներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները և փոխհատուցել սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ ծախսերը: Փոխհատուցման չափը որոշելու է Կառավարությունը: «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքին կողմ է քվեարկել 75, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 18 պատգամավոր: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքին կողմ է քվեարկել 97 պատգամավոր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ