10:35 , 20 նոյեմբեր, 2014
Թողնում եմ մի կողմ անձնական կարծիքս: Իսրայելը կապրալ Գիլան Շալիդին ազատելու համար 2006 թվականին ներխուժեց Լիբանան և պատերազմ սկսեց Հեզբոլլահի հետ: Իսրայելի թիկունքին կար հրեա ազգը` իսրայելահպատակ և սփյուռքաբնակ: Եթե Հայաստանի թիկունքին էլ լիներ աշխարհասփյուռ հայությունը` իր բոլոր շերտերով, ապա ես ինքս էլ կողմնակից կլինեի խոցված ուղղաթիռի վրեժը 5 րոպե անց լուծելուն` Ադրբեջան ներխուժելով: Բայց ներկա պայմաններում ունենք, ինչ ունենք և ստիպված ենք սպասել հարմար առիթի: Ի դեպ, հրեաները կոչեր չէին անում տանը նստած, որ իրենց բանակը ներխուժի Լիբանան, այլ մոբիլիզացվում էին մեկ մարդու նման, ոչ թե ուրիշի երեխային, համակարգչի առաջ նստած, հարձակման անցնելու կոչ անում: Խորհել ու ազգովի փոխվել է պետք, թե չէ պատժելու ժամանակի շուրջ իրար հետ թշնամի ենք դառնում ու ուզում ենք ամենամիասնական ազգի հետ ոտք մեկնել: Թասիբի հարց է: