«Ժողովուրդ». ՀՀԿ-ն, անկախ «նեղացվածության աստիճանից», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագծին կողմ է քվեարկելու


07:42 , 20 նոյեմբեր, 2014

«Երեկ ՀՀ ԱԺ-ում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծն արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի կողմից ներկայացնելիս պատգամավորները չէին թաքցնում, որ զեկուցողի վրա վրդոված են: Փոխնախարարի վրա վրդոված էին նաև ՀՀԿ-ական պատգամավորները: Նրանցից մի քանիսն անգամ բանավիճում էին Արսեն Մկրտչյանի հետ: Վերջինս չէր էլ փորձում սիրաշահել իշխանական պատգամավորներին:

Բանն այնտեղ հասավ որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի նյարդերը տեղի տվեցին, և նա լքեց նիստերի դահլիճը: Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է կարգավորել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անձնական տվյալները մշակելու և պահպանելու կարգն ու պայմանները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անկախ «նեղացվածության աստիճանից»՝ ՀՀԿ-ն, միևնույն է, նախագծին կողմ է քվեարկելու, քանի որ այն մշակել և խորհրդարան է ներկայացրել սիրելի Կառավարությունը»,–գրում է թերթը։