«Հրապարակ». Տավուշի նախկին մարզպետ, քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանը չի համակերպվում նոր աշխատանքին


06:57 , 20 նոյեմբեր, 2014

«Տավուշի նախկին մարզպետ, քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանը չի համակերպվում նոր աշխատանքին և մարզպետի աթոռին վերադառնալու ճանապարհներ է մտածում: Քաղաքական շրջանակներում խոսում են, որ նա որոշել է քայլ առ քայլ հասնել դրան և մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2015թ. Տավուշի Իջևան քաղաքի հերթական ընտրություններում:

 ՀՀԿ-ի դաբրոն ստանալու համար նա զրուցել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, բայց, ասում են՝ մերժվել է: Իջևանի գործող քաղաքապետը ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանն է, ով նորից առաջադրվելու մտադրություն ունի, և Հովիկ Աբրահամյանը չի պատրաստվում ԲՀԿ-ի դեմ մարդ դնել, ուստի Ղուլարյանին հասկացրել է, որ իր գնացքն արդեն գնացել է, թող բավարարվի փոխնախարարի պաշտոնով»,– գրում է թերթը: