05:42 , 20 նոյեմբեր, 2014Armsport.am–ը գրում է.

2015թ. մարտի 29-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալվելով Ալբանիային:
Albaniansoccer.com-ի մեր գործընկերներից տեղեկացանք, որ հանդիպումը կայանալու է Էլբասան քաղաքի «Էլբասան Արենա» ստադիոնում, որն ունի 12 հազար նստելատեղ:
2013 թ.-ի օգոստոսին Ալբանիան ընկերական խաղում Հայաստանին հյուրընկալեց Տիրանայի «Քեմալ Ստաֆա» մարզադաշտում, որը երկրի խոշորագույն ստադիոնն է:
Պարզվում է, որ ՈւԵՖԱ-ն այս տարի միջազգային խաղեր անցկացնելու արտոնագիր տվել է միայն «Էլբասան Արենային», ուստի ալբանացիները ստիպված են բոլոր պաշտոնական խաղերն անցկացնել Տիրանայից 40 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ