Եգիպտոսի դատախազությունը նախկին նախագահ Մուրսիի համար մահապատիժ է պահանջել


05:20 , 20 նոյեմբեր, 2014

1in.am–ը գրում է.

mus-a08094-30de8b7f7c8b9ccf93ed8845f39ec688

Դատախազները ազատազկման մեջ գտնվող Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի և «Մուսուլման եղբայրների» մյուս առաջնորդների համար մահապատիժ են պահանջել, հաղորդում է Associated Press-ը:

Մեղադրող Էմադ էլ-Շարավին դատական նիստին հայտարարել է, որ Մուրսին և նրա համախոհները նախկին նախագահի նախագահության մեկ տարվա ընթացքում գաղտնի փաստաթղթեր են տրամադրել արտասահմանյան հետախուզական ծառայություններին, այդ թվում նաև Իրանին:

Մուրսին, «Մուսուլման եղբայրների» առաջնորդ Մուհամմեդ Բադին և էլի 34 մարդ մեղադրվում են Եգիպտոսն ապակայունացնելու մեջ:

Մուսին իր մեղքը դատարանում չի ընդունել: Նա ծրագրավորում է պաշտպանությամբ հանդես գալ հաջորդ դատական նիստին՝ նոյեմբերի 26-ին: