03:48 , 20 նոյեմբեր, 20141in.am–ը գրում է.

Սթիվ Ջոբսի մասին ֆիլմի սցենարիստ Ահարոն Սորքինը հայտնել է ֆիլմի նկարահանումների մանրամասների մասին, գրում է Rosbalt-ը:
Մասնավորապես, Սորքինը հայտնել է պատճառը`ինչու հոլիվուդյան երկու աստղեր` Լեոնարդո Դի Կապրիոն և Քրիսթիան Բեյլը հրաժարվել են մարմնավորել Ջոբսին: Բանն այն է, որ այդ դերակատարը պետք է սովորեր 181 էջանոց սցենարի 100 էջը:
Սորքինը նաև ասել է, որ սցենարի աշխատանքներին մասնակցում է Ջոբսի դուստրը` Լիզան: