«Քերին խորհուրդ է տվել անտեսել Օբամայի` Ռուսաստանը Էբոլայի հետ համեմատելու փորձերը». Լավրով


03:20 , 20 նոյեմբեր, 2014

Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին խորհուրդ է տվել անտեսել Բարաք Օբամայի`Ռուսաստանը Էբոլա համաճարակի սպառնալիքի հետ համեմատելու փորձերը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Նման հայտարարությամբ նախարարը հանդես է եկել Պետդումայում` կառավարության ժամի ընթացքում: