Ցուցարարները ներխուժել են Հոնկոնգի օրենսդիր մարմնի շենք


01:52 , 20 նոյեմբեր, 2014

Lurer.com–ը գրում է.

Հոնկոնգում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև: Այս մասին հաղորդել է Reuters-ը:

Հակամարտությունը սրվել է մի քանի ժամ, երբ դատական կատարածուները մաքրելն են քաղաքի կենտրոնում ցուցարարների ճամբարը:

Ցուցարարների փոքր խումբը ներխուժել է օրենսդիր մարմնի շենք՝ կոտրելով ապակե դուռը: Նրանց ցրելու համար ոստիկանները մահակներ ու արցունքաբեր գազ են օգտագործել: Արդյունքում՝ ձերբակալվել է չորս երիտասարդ, իսկ երեք ոստիկան վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հոնկոնգում բազմահազարանոց ցույցերը մեկնարկել էին սեպտեմբերի 26-ից: Փողոց դուրս եկած ցուցարարները պահանջում էին իրենց հնարավորություն տալ տեղի իշխանություններին ընտրելու: Պեկինը խոստացել է, որ քաղաքին նման հնարավորություն կընձեռվի 2017թ.-ից, սակայն հայտարարել է, որ բոլոր թեկնածուներին պետք է հաստատի Չինաստանը: