01:49 , 20 նոյեմբեր, 2014Գերմանացի լուսանկարիչ Ֆիլիպ Էնգելհորնը ճանապարհորդում էր Աֆղանստանով և լուսանկարում տեղացիների գլխավոր զբաղմունքը` շների կռիվը։
Աֆղանստանում միակ հանգստյան օրը ուրբաթն է։ Հենց ուրբաթ էլ տեղի են ունենում շների կռիվները, որոնք բազմադարյան պատմություն ունեն։
Թալիբների ժամանակ այս կռիվները արգելված էին, ինչպես նաև մնացած անմեղ զբաղմունքները` կինո, երաժշտություն, օդապարուկների բացթողում։
Կռիվների անցկացման հիմնական շրջանը ձմեռն է։ Քաբուլի հյուսիսային շրջանում այդ ժամանակ հազարավոր մարդիկ են հավաքվում, որպեսզի նայեն աֆղանական գելխեղդերի, միջասիական և կովկասյան հովվաշների կռիվները։
Կռվի ժամանակ շները միմյանց կոկորդից են բռնում։ Այդպիսի ընդհարումները, որպես կանոն, տևում են մի քանի րոպե` մինչև դատավորը չորոշի հաղթողին։ Ինչից հետո տերերը իրենց շներին տանում են մի կողմ։
Ինչպես նաև կռիվը համարվում է վերջացած, երբ շներից մեկը կծում է մյուսի պոչը, փախչում կամ սկսում է ոռնալ։
Շներին չեն թողնում, որպեսզի սպանեն միմյանց։ Տերերը իրենց կենդանիներին շատ թանկ են գնահատում։ Նրանք ամեն օր 20 դոլարի ուղտի միս են ուտում։ Աֆղանստանի նման աղքատ երկրում այդ գումարով մի ամբողջ ընտանիք կարելի է կերակրել։
Որպեսզի շունը լավ «մարտկ» դառնա, հարուստ տերերը հատուկ մարզիչներ են վարձում և դիետաներ նշանակում կենդանիների համար։
Ցանկացած շան վրա կարելի է խաղադրույք կատարել։ Ամենաքիչը 500 կամ 1000 դոլար։ Հիշեցնենք, որ Աֆղանստանում միջին ամսեկան աշխատավարձը 15 դոլար է։
Բայց երկրպագուներից ոչ ոք իր փողերը ի ցույց չի դնի միջոցառման ժամանակ։ Աֆղանստանը կանխիկ դրամի շրջանառման չզարգացած համակարգ ունի, իսկ ով իր մոտ կանխիկ փող ունի` մեծ է ռիսկը, որ կթալանվի։
Որպես կանոն, ամենալավ շների տերերը նախկին զինվորական հրամատարները կամ գեներալներն են, կանեփի վաճառականները կամ կաշառակերները։ Սրանք միակ մարդիկ են, ովքեր այս երկրում կարող են իրենց նման հաճույքներ թույլ տալ։
Շների կռիվները գրավում են նաև ահաբեկիչների ուշադրությունը։ Հատկապես մեծ է նրանց ազդեցությունը երկրի հարավում։ Վերջին ակտի ժամանակ մահացավ 80 մարդ։ Մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել էր միջոցառման ժամանակ։ Ամենայն հավանականությամբ ցանկացել էին սպանել տեղի ոստիկանապետ Աբդուլ Հակիմին, ով Թալիբանի կարկառուն հակառակորդներից է։