Դեմի Մուրի առանց օսլայի դիետան


00:44 , 20 նոյեմբեր, 2014

20120302-post-demi_ebcb22f7897e758899062cd70fdddcc4_5471in.am-ը գրում է.

52-ամյա դերասանուհի և երեք դուստրերի մայր Դեմի Մուրը կարող է պարծենալ շքեղ կազմվածքով և հիանալի արտաքին տեսքով, և այդ ամենը շնորհիվ սնվելու հատուկ համակարգի, գրում է depo.ua-ը:

Դիետան երկու շաբաթ է տևում: Այդ ժամանակահատվածում հնարավոր է 7 կգ քաշ կորցնել: Առանց օսլայի դիետայի հիմնական բաղադրիչները ցածր կալորիականություն ունեցող մրգերն ու բանջարեղենն են, որոնք կարող եք ուտել անսահմանափակ քանակությամբ: Ընդ որում, այս դիետայի արդյունքում նիհարելուց հետո մաշկը չի կախվում, այլ հարթ և ձիգ է մնում:

Դիետայի գլխավոր կանոնն այն է, որ մթերքների 75%-ը հարկավոր է օգտագործել հում վիճակում: Հում սննդամթերքներում ֆերմենտներ կան, որոնք օգնում են մարսողությանը, իսկ ջերմային մշակման ժամանակ դրանք ոչնչանում են: Հում վիճակում սնունդը հեշտ է մարսվում:

Եթե որոշել եք առանց օսլայի դիետա պահել, ապա պետք է հրաժարվեք կարտոֆիլից, մակարոնեղենից, եգիպտացորենից, հացից և օսլա պարունակող այլ մթերքներից:

Հարկավոր է.
- Չչարաշահել բուսական յուղը:
- Ընթրիքը անպատճառ պետք է թեթև լինի, օրինակ՝ բանջարեղենի աղցան:
- Սննդկարգի հիմնական բաղադրիչները սեզոնային բանջարեղենն ու մրգերն են: Այդ պատճառով էլ նման դիետա պահելու լավագույն ժամանակը աշունն է:
- Չրեղեն նույնպես հնարավորինս քիչ պետք է օգտագործել, քանի որ դրանք ավելի շատ կալորիաներ են պարունակում, քան թարմ մրգերը:
- Հարկավոր է զգուշորեն օգտագործել բանանն ու ընկույզը վերը նշված պատճառով:
- Մաքուր ջուր ու կանաչ թեյ կարելի է խմել առանց սահմանափակման: