Աշխարհի ամենամեծ հարսանեկան զգեստը, որը պատրաստվել է 3 տարում


00:36 , 20 նոյեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ Մինեսոտա նահանգի Էդինա քաղաքում բնակվող դիզայներ Գեյլ Բին հարսանեկան զգեստ  ստեղծելու համար 3 տարի է աշխատել: Այժմ նա  պատրաստ է ներկայացնել այն: Ըստ նրա` զգեստը «արվեստի գործ» է:

Նշվում է, որ սա աշխարհի ամենամեծ ուլունքապատ հարսանեկան զգեստն է, որը 181 կգ է և 7 մետր երկարությամբ, իրականում որևէ հարսնացու չի կարողանա կրել:

Զգեստը նա ստեղծել է 27 այլ դերձակուհու օգնությամբ և կազմված է 995 000 ապակե և բյուրեղյա ուլունքից, որոնք բերել է աշխարհի տարբեր անկյուններից: