00:17 , 20 նոյեմբեր, 2014Այսօր համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ոստիկանության սպան շուրջ 40 րոպե շարունակ համբերատար հանդուրժում վարորդի կամայականությունները, հանդարտ տոնով պատասխանում նրա հարցերին:
Եվրոպական ցանկացած երկրում և ԱՄՆ-ում ոստիկանը երբեք թույլ չէր տա, որ որևէ քաղաքացի իրեն նկարահաներ կամ փորձեր հակադրվել, իսկ հակառակ պարագայում քաղաքացին խստագույնս կպատժվեր:
Եթե ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բարեփոխում է ոստիկանությունը, փոխում ոստիկանի կերպարը, դա չի նշանակում, որ որոշ քաղաքացիներ պետք է չարաշահեն օրենքի պաշտպանի մարդասիրությունն ու համեստությունը:
Ոստիկանության բարեփոխումները պետք է ընկալելի լինեն քաղաքացիների կողմից և քաղաքացիները պետք է հարգեն և գնահատեն բարեփոխումների ընթացքը:
Աշխարհում չկա որևէ մի երկիր, որտեղ ոստիկանները լինեն այդչափ մարդասեր, հանդուրժող և հասկացող:
Վստահ եմ՝ մի քանի նման քաղաքացիների պահվածքը չի հիասթափեեցնելու ոստիկանությունն արմատապես բարեփոխելու ջատագով Վլադիմիր Գասպարյանին:
Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանները իրավունք ունեն բերման ենթարկելու քաղաքացուն և կարծում եմ, որ նման պարագաներում պետք է դա պարտադիր կիրառեն:
Տեսանյութը՝