23:45 , 19 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
54-ամյա երգիչ, U2 լեգենդար խմբի մենակատար Բոնոն Նյու Յորքի կենտրոնական այգում մոտոցիկլետով վթարից հետո դիմոսկրի լուրջ կոտրվածք է ստացել: Կոտրվել է նաև նրա ձեռքը և տեղից դուրս ընկել ուսը: Օրերս նրան վիրահատեցին: Վիրահատությունը տևել է 5 ժամ, գրում է 7days.ru-ն:
«Ամենավտանգավորն, իհարկե, դիմոսկրի բաց կոտրվածքն է, որը հասել է միչև կոպ: Նրա ձեռքը 6 տեղից կոտրվել էր: Բոնոն շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց է հասցվել, որտեղ նրան վիրահատել են` դնելով 3 մետաղե թիթեղներ և 18 կար»,- ասել է վիրաբույժ Դին Լորիչը: