23:31 , 19 նոյեմբեր, 2014
Life.panorama.am-ը գրում է․
Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկի՝ Հռոդոսի կոթողի հնարավոր վերականգնումը կքննարկվի Հռոդոս կղզում կայանալիք հատուկ կոնֆերանսի ժամանակ, հայտարարել է Հռոդոսի քաղաքապետ Ֆոտիս Հատզիդիակոսը: 31 մետրանոց արձանի վերանգնման քննարկումը նախատեսված է 2015 թվականի գարնանը:
«Մենք միշտ մտածել ենք կոթողի վերականգնման ուղղությամբ: Սակայն դրա նպատակահարմարությունը և հնարավոր վերականգնման մանրամասները պետք է քննարկել գիտնականների հետ»,- նշել է քաղաքապետը:
Նախագծի կյանքի կոչման պատրաստակամություն են հայտնել աշխարհի հայտնի շատ քանդակագործներ և ճարտարապետեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ