23:02 , 19 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Լոնդոնն աջակցում է Վրաստանի`ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ ինտեգրմանը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի գործերով նախարար Դևիդ Լիդինգթոնը Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլիի հետ հանդիպման ժամանակ, գրում է RIA Novosti-ն:
Լիդինգթոնը հայտարարել է, որ Լոնդոնն աջակցում է «ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ ինտեգրման ուղղությամբ Վրաստանի ջանքերին»:
Բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են ազգային անվտանգության և պաշտպանության հարցեր, առևտրատնտեսական փոխհարաբերությունների, ինչպես նաև էներգետիկայի խնդիրներ: