Եվրոմիությանը 80 մլրդ եվրո է պետք. Ֆրանսիայի ֆինանսների նախարար


22:04 , 19 նոյեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Եվրոմիության անդամ երկրներին անհրաժեշտ է մոտ 80 մլրդ եվրո «իրական փող» ներարկել տարածաշրջանի զգալիորեն թուլացած տնտեսության մեջ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի ֆինանսների նախարար Էմանուել Մակրոնը:

Նա կարծում է, որ խոշոր ներդրումային ծրագիրը, որը Եվրոհանձնաժողովը պատրաստում է իրականացնել, ձախողվելու է, եթե իրական փողերի քանակը ավելի քիչ լինի, քան` պահանջարկը:

«Վախենում եմ, որ այս պլանը հուսահատեցնող է լինելու: Ես վստահ չեմ, սակայն կարծում եմ հենց այդպես է լինելու»,-ասել է նա:

Մակրոնը նշել է, որ Ֆրանսիայի կարծիքով ներդրումային ծրագրերի համար անհրաժեշտ է 60-80 մլրդ եվրո և սա այն դեպքում, որ Եվրոհանձնաժողովն անհամեմատ ավելի համեստ գումարներ է նախատեսել դրա համար: