ԵՏՄ անդամակցելու արդյունքում մեր մսամթերքը կարտահանվի ռուսական շուկա


21:53 , 19 նոյեմբեր, 2014

Հայաստանի մուտքը ԵՏՄ հնարավորություն ընձեռեց մեր երկրի արտադրողներին դարձյալ վերադառնալ մսամթերքի արտահանման ռուսական շուկա: Մի քանի տարի մեր երկրի արտադրողների համար փակ էր այդ շուկան,և հիմնավորում էր տրվում կապված ժանտախտի հետ: ԵՏՄ միանալու պայմանագրի մեջ կարևորվում է հայկական մսամթերքի արտահանման վերսկսման աշխատանքների ակտիվացումը: