21:31 , 19 նոյեմբեր, 2014
MyPage.am-ը գրում է․
Ի՞նչը կարող է ավելի սարսափելի լինել, քան սոցիալական ցանցում ինքնահաստատվող դեռահասը: Իհարկե անմեղսունակ վարքը տարիքից չէ, որ կախված է, բայց կհամաձայնեք, որ հիմնականում նման տհաճ պահվածքի հանդիպում ենք հենց մեր դեռահաս ֆռենդների շրջանում: Եվ այսպես, 5 նյարդայնացնող ստատուս, որ գրում են դեռահասները.
1. Ես աթեիստ եմ/Ես ձեր աստծուն չեմ հավատում/Աստվա՞ծ. ես ավելի լավ ա գնամ քցվեմ/այլ վիրավորական արտահայտություններ (կրոնական թեմաներով կարող է խոսել դրանցից քաջատեղյակ մեկը, դե իսկ ուրիշի դավանանքը վիրավորելը անդաստիարակություն է)
2. Երեխեք՝ ո՞րն ա ավելի լավը, ո՞րը առնեմ՝ iPhone 6, թե՞ Samsung Galaxy (գնում ես ոչ թե դու, այլ ծնողներդ)
3. Էսօր դասարանի երեխեքին համոզեցի, դասից թռանք, նենց կայֆ էր (ամենևին հպարտանալու առիթ չէ)
4. Դու կոտրեցիր իր սիրտը, ես քեզ սիրում էի կյանքիցս առավել, իսկ հիմա ես ապրելու իմաստ չունեմ, ես մահացել եմ, վերջ..... (huh?!)
5. Հա, ես ծխում եմ, խմում եմ, իմ անձնական կյանքը ունեմ, մի խառնվեք իմ կյանքին, ես էլ ձեզ չեմ ասի, թե ուր գնաք (ուրիշ լավ ե՞ս)