21:25 , 19 նոյեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի՝ ադրբեջանական գերությունից վերադարձած 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանի մոտ մաշկային հիվանդությունը կրկին «գլուխ է բարձրացրել»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա մայրը՝ Սվետա Խոջոյանը:
«Հնար չունենք, որ նորից տանենք հիվանդանոց, բայց ոտքը ցավում է: Ոտքի վրա էլի հետքեր կան, որոնք առաջացել են սթրեսներից: Թևերին եղել, անցել են, բայց ոտքինը չի անցնում»,-ասաց տիկին Սվետան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ