Թե ինչու Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը չի մասնակցում եռյակի հանրահավաքներին


20:17 , 19 նոյեմբեր, 2014

2008 թ-ի նախագահական ընտրություններին Հայաստանի նախագահական ընտրությունների մշտական մասնակից ու մշտական պարտվող Արամ Հարությունյանը (Նուռ) իր նախընտրական հոլովակի 90 տոկոսը նվիրել էր Լևոն Տեր-Պետրոսյանին... Մի քանի րոպե տևող նախընտրական հոլովակում, եթե հիշողությունս չի դավաճանում, Տեր-Պետրոսյանի ընտրվելու պարագայում, Հայաստանը կուլ էր գնում Ադրբեջանին, իսկ այդ օրերի ողջ ընդդիմությունը նկարագրվում էր ադրբեջանա-թուրքական լրտեսներ: Հիմա, մեզ պարբերաբար լրագրողները զանգում և հարցնում են, թե ինչի՞ չենք մասնակցում եռյակի հանրահավաքին... Ժողովուրդ, կողմնորոշվեք, հիմա գնանք Նուռի հետ որ ի՞նչ անենք... Հետաքրքիր է, թե Տեր-Պետրոսյանն ու իր չափից ավելի սկզբունքային թիմը ո՞նց է բարևելու, նույն հարթակում կանգնելու Նուռի ու մնացածների հետ... Լավ, բա դուք նամուս չունեք, դրան ու դրա նմաններին հարցնելու՝ այ մարդ, մեզ շպիոն էիր ասում, բա մեզ հետ ի՞նչ գործ ունես...