19:39 , 19 նոյեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Արդեն երրորդ ամիսն է, որ Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Քոբանի քաղաքում մարտեր են ընթանում քրդական ինքնապաշտպանական ուժերի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև: Դեռ սեպտեմբերին քաղաքը գրեթե ամբողջությամբ գտնվում էր ահաբեկիչների վերահսկողության տակ, իսկ այժմ դրա միայն 20 տոկոսն է մնացել ԻՊ-ի ձեռքում:
Ինչպես հայտնում են քրդական ջոկատների ներկայացուցիչները, վերջին մարտերի ընթացքում հաջողվել է ոչնչացնել 23 գրոհային, այդ թվում նաև երկու դաշտային հրամանատար, բացի դանից աշխարհազորայինները գրավել են մեծ քանակությամբ զենք և զինամթերք:
Հավելենք, որ քրդերին այս պայքարում օգնում են նաև սիրիական ուժերը և ԱՄՆ օդուժը, որը վերջին 48 ժամվա ընթացում մի քանի հարված է հասցրել ԻՊ-ի ահաբեկիչներին: