19:30 , 19 նոյեմբեր, 201428-ամյա Ֆելիքս Գոտտվալդը օդաչու է և կրքոտ սիրողական լուսանկարիչ։ Նա շատ է սիրում նկարել օդաչուի խցիկից՝ ինքնաթիռի մանևրների ժամանակ և իր նկարներով հնարավորություն է տալիս մեզ թռիչքին հետևել հենց օդաչուի աչքերով։
Այսօր մենք կներկայացնենք այդ լուսանկարներից լավագույնները։
Ֆելիքսն ասում է, որ նրա օդաչու դառնալը երջանիկ պատահականություն է։ Արդեն 6 տարեկանում նա աշխատում էր գերմանական «Lufthansa Cargo» ավիաընկերությունում, բայցևայնպես նրա մի մասնագիտությունն ամենևին էլ չի խանգարում մյուսին՝ լուսանկարչությանը։

«Երբ ես օդաչու դարձա, գիտեի, որ իմ մասնագիտությունը կհետաքրքրի շատերին և դրա համար էլ փորձում եմ թռիչքը ներկայացնել նրանց, ովքեր նստած են ուղևորի նստատեղին և չեն կարող այն տեսնել»,- ասում է Ֆելիքսը։
Պետք է նշել, որ Ֆելիքսը հատուկ թույլտվություն պետք է ստանա ղեկավարության կողմից, որպեսզի կարողանա նկարահանել, քանի որ շատ դժվար է մի ձեռքով վարել ինքնաթիռը, իսկ մյուսով նկարել։ Յուրաքանչյուր թռիչքից առաջ նա տեսախցիկն այնպես է հարմարեցնում, որ այն թռիչքի ժամանակ իրեն չխանգարի։
Ժամանակ առ ժամանակ Ֆելիքսը ֆիլմեր է նկարահանում։
Ամենից շատ սիրում է նկարել գիշերը, երբ գույներն ու լույսերը խորհրդավոր են և իրապես գայթակղիչ, չնայած հաճախ լույսերի համադրությունը վերածվում է թեժ քաոսի։
Վեց տարում Ֆելիքսին հաջողվել է լինել բոլոր աշխարհամասերում՝ բացի Ավստրալիայից, և հայտնվել այնպիսի վայրերում, որտեղ շատ հազվադեպ են թռչում ինքնաթիռները։ Այն, որ այս մարդն իր աշխատանքը ռոմանտիկ է համարում, շատերի համար տարօրինակ է։ Ֆելիքսը հիանալի նկարներ է ստեղծում։ Դու էլ կիսվիր նրանցով ընկերներիդ հետ, որպեսզի վերջիններս իրենց ևս զգան օդաչուի խցիկում։