Ինչ չի կարելի ուտել նախաճաշին


23:59 , 19 նոյեմբեր, 2014

Առողջ լինելու և բազմաթիվ հիվանդություններ կանխելու համար հարկավոր է հրաժարվել սոված փորին որոշ սննդամթերքներ ուտելուց: Դրանց մի մասը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում են առաջացնում, մյուսները խթանում են այնպիսի հիվանդությունների առաջացումը, ինչպիսիք են շաքարախտը և գաստրիտը:

Ձեզ եմ առաջարկում ծանոթանալ այդ սննդամթերքների ցանկին:

1. Ցիտրուսները կարող են ալերգիա առաջացնել և խթանել գաստրիտի առաջացումը: Այդ պատճառով էլ մեկ բաժակ ցիտրուսի ֆրեշ խմելուց առաջ խորհուրդ է տրվում լավ նախաճաշել:

2. Բանանը այս ցուցակում հայտնվել է այն պատճառով, որ մեծ քանակությամբ մագնեզիում և կալիում է պարունակում, որը կարող է ազդել սիրտ-անոթային համակարգի վրա:

3. Հում բանջարեղենը, որը հաշված վայրկյանների ընթացքում բորբոքում է ստամոքսի լորձաթաղանթը, հակացուցված է մարսողական խնդիրներ ունեցողներին: Նույնը վերաբերում է նաև տանձին և արմավին:

4. Յոգուրտը այս ցուցակում հայտնվել է ոչ թե վնասակարության, այլ ոչ օգտակար լինելու պատճառով: Առավոտյան օրգանիզմին յոգուրտային բակտերիաներ հարկավոր չեն, դրանք օրգանիզմին պետք են նախաճաշից մի քանի ժամ անց և ընթրիքին:

5. Քաղցր կարտոֆիլը դատարկ ստամոքսը ծանրացնում է և փքվածություն է առաջացնում:

6. Սառը ըմպելիքները նույնպես վնասակար են, հարկավոր է առավոտյան ընդունված մեկ բաժակ ջուրը գոլ վիճակում խմել, քանի որ սառը ըմպելիքները կարող են խթանել արդեն իսկ առկա աղեստամոքսային հիվանդությունները:

7. Քաղցրավենիքն ինքնին վնասակար է, իսկ դադարկ ստամոքսին՝ առավել ևս: Առավոտ վաղ դատարկ ստամոքսին մեծ քանակությամբ շաքարը ստիպում է ստամոքսին ծանրաբեռնվածությամբ աշխատել, իսկ քաղցրով նախաճաշելը շարքից հանում է ենթաստամոքսային գեղձը:

8. Շատերն առանց սուրճի առավոտը չեն պատկերացնում: Սակայն հարկավոր է հոգ տանել սեփական առողջության մասին և հրաժարվել այդ վնասակար սովորությունից, որը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը:

9. Կարմիր միսը մեծ քանակությամբ սպիտակուց է պարունակում, որն անհրաժեշտ է ճաշին ընդունել:

10. Արագ նախաճաշերը, որոնք քաղցր փաթիլներից են բաղկացած, ածխաջրերի մեծ աղբյուրներ են, որի պատճառով էլ մինչև ճաշի ժամը ձեզ կտանջի սովը, և ճաշին ստիպված կլինեք ավելի շատ ուտել, քան հարկավոր է:

11. Երշիկեղենի մեջ շատ վնասակար բաղադրիչներ են առկա, որոնք կարող են նույնիսկ քաղցկեղ առաջացնել: Դրանք վնասակար են հատկապես առավոտյան, դատարկ ստամոքսին:

12. Սխտորը մեծ քանակությամբ ալլիցին է պարունակում, որը գրգռում է ստամոքսի պատերը: Արդյունքում խախտվում է շարժողական ակտիվությունը, կարող է նաև գաստրոսպազմ և դիսպեպտիկ երևույթներ առաջանալ: