Հայաստանի վարչապետն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին


18:26 , 19 նոյեմբեր, 2014

11683_am_1Araratnews.am-ը գրում է․

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի և Կիպրոսի միջև պատմականորեն ձևավորվել են ջերմ, բարեկամական հարաբերություններ, և նման բարձր մակարդակի պաշտոնական այցերը նպաստում են երկկողմ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: «Մեր ժողովուրդներն իրար են կապված դարավոր կապերով, ինչն ամուր հիմք է միջպետական հարաբերությունների, առևտրատնտեսական կապերի, ռազմական և կրթամշակութային ոլորտներում առկա հարաբերությունների ամրապնդման և հետագա զարգացման համար», – նշել է կառավարության ղեկավարը:

Յանակիս Օմիրուն բարձր է գնահատել հայ-կիպրական ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ համագործակցությունը և դինամիկ որակել այն՝ ընդգծելով, որ դրան մեծապես նպաստում է նաև կիպրահայ համայնքի գործունեությունը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքի նկատմամբ Կիպրոսի իշխանությունների ցուցաբերած հարգալից և ջերմ վերաբերմունքի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ