ՀՊՃՀ-ում «փշերի վրա» են` սպասում են Աշոտյանի խոստացած ուսումնասիրությանը


17:36 , 19 նոյեմբեր, 2014

ՀՊՃՀ-ում «փշերի վրա» են` սպասում են Աշոտյանի խոստացած ուսումնասիրությանըYerkir.am-ը գրում է․

Արդեն տեղեկացրել ենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոստացել էր ԿԳՆ-ի լիազորությունների շրջանակում` ուսումնասիրել` ինչ է կատարվում ՀՊՃՀ-ում:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՊՃՀ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը նշեց, որ իր` աշխատանքից հեռացումից հետո, բուհի անվտանգության աշխատակիցներն իրեն ներս չեն թողնում բուհ:

«Օրերս գնացի բուհի մոտ, հանդիպեցի իմ խմբի աշխատակիցներին: Իրավիճակը բուհում նույնն է, ոչինչ չի փոխվել` այնպիսի տպավորություն է, որ բոլորը սպասում են նախարարի այցին»,-ասաց Խոեցյանը:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ