Անջելինա Ջոլիին հռչակել է «Տարվա կին»


17:30 , 19 նոյեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Vanity Fair-ը  հայտնի դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլիին հռչակել է «Տարվա կին»:

Ամսագրի հոդվածում հեղինակը ներկայացրել է վեց երեխաների մայր բայց նորապսակ Ջոլիին, ով գերաստղ է: Հեղինակը նրան բնութագրում է որպես կին, ով միաժամանակ հասցնում է ճամփորդել ամբողջ աշխարհով և ռեժիսորական աշխատանք կատարել: Նշենք, որ օրերս կայացել է Ջոլիի երկրորդ ռեժիսորական աշխատանքի՝ «Աննկունը» ֆիլմի միջազգային պրեմիերան: