ԵԽԽՎ-ն ընդունեց «Սաֆարովի գործով» Ադրբեջանին դատապարտող բանաձև


17:06 , 19 նոյեմբեր, 2014

ԵԽԽՎ-ն ընդունեց «Սաֆարովի գործով» Ադրբեջանին դատապարտող բանաձևPanorama.am-ը գրում է․

Այսօր Բրյուսելում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովի արդարացումը, ով դատապարտվել էր Հունգարիայում հայ զինվոր Գուրգեն Մարգարյանին 2004թ․-ին սպանելու համար։

Այսօր Բրյուսելում ընդունված բանաձևում, որը կազմվել է անգլիացի պատգամավոր Քրիստոֆեր Չոպի զեկույցի հիման վրա, ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը, որի անդամ են ԵԽԽՎ 60 առաջատար ներկայացուցիչներ, ասվում է, որ «Դատապարտված անձանց արտահանձնման» մասին կոնվենցիայի 12-րդ հոդվածը Ռամիլ Սաֆարովի դեպքում կիրառելը միջազգային հարաբերություններում բարեխղճության սկզբունքների և օրենքի գերակայության սկզբունքների խախտում է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ