16:47 , 19 նոյեմբեր, 2014Տայկ անունով փղին բռնեցին Զիմբաբվեի սավաննաներում և տեղափոխեցին ԱՄՆ, որտեղ խեղճը ստիպված էր աշխատել շրջիկ կրկեսում. նրան պարբերաբար խոշտանգում էին, հարվածում սուր գործիքներով, դե գիտեք, փղերի հետ ինչպես են վարվում կրկեսներում։ 1994 թ-ին՝ անազատության իր 20-րդ տարում, սպառվեց Տայկի համբերությունը. Հոնոլուլույում նա ցատկեց արգելափակողների վրայով և փախավ դեպի ելքը։ Նա հարձակվեց ծաղրածուների և ակրոբատների վրա, սկսեց մեքենաներ շուռ տալ և վազեց փողոց, որպեսզի փախչի ստրկությունից։
Ոստիկանները կրակեցին նրա վրա 86 անգամ, մինչև նա սատկեց։ Նա ուղիղ 2 ժամ դանդաղ մահանում էր։
Հաջորդ անգամ, երբ ասեն, թե կենդանիները սիրում են աշխատել կրկեսում, հիշեք այս լուսանկարը. ինչքան տագնապ, ցավ և անզորություն կա նրա աչքերում։
