Մի փոքր գարնանային ջերմություն՝ ձմռան ցուրտը մեղմելու համար. ծաղկային ֆոտոշարք


15:55 , 19 նոյեմբեր, 2014

Այս լուսանկարների հեղինակը անգլիացի լուսանկարիչ Ջեքի Փարքերն է։ Նա մասնագիտանում է ծաղկային լուսանկարչության մեջ։ 8 տարի առաջ, երբ նա սովորում էր համալսարանի Բուսաբուծության ֆակուլտետում, նա հիացած էր բուսական ու կենդանական աշխարհի բարդ կառուցվածքով ու բազմազանությամբ։ Այդ ժամանակից ի վեր նա ձեռնամուխ եղավ ստեղծել այնպիսի լուսանկարներ, որոնցում ամենայն մանրակրկտությամբ կարտացոլվեր հրաշք բնությունը։ Ջեքին ասում է, որ կարող է ժամեր շարունակ «մոլորվել» բնության անծայրածիր գրկում։ Մի կողմ դնել ֆոտոխցիկն ու խոսել ծաղիկների հետ, մինչև որ իր ներկայությունը սովորական կդառնա այս «գեղեցկուհիների» համար, ինչից հետո միայն ինքը կսկսի անմահացնել նրանց իր ֆտոխցիկով։ Երիտասարդ լուսանկարիչը նշել է, որ նա ջանում է այնպես անել, որ ֆոտոխցիկը պատնեշ չդառնա բնության ու իր միջև։ Նրա համար ֆոտոխցիկը երկրորդական է, կարևորը շփումն է բնության հետ։