Հանրապետությունում գրիպ չկա, շրջանառվում է ռինո վիրուսը


14:45 , 19 նոյեմբեր, 2014

Life.panorama.am-ը գրում է․

Հանրապետությունում գրիպ չկա, շրջանառվում է ռինո վիրուսը

Պարբերաբար կատարվող լաբորատոր հետազոտությունները վկայում են, որ  այսօր հանրապետությունում գրիպի հարուցիչներ չեն շրջանառվում, սակայն շրջանառվում են շնչառական այլ ախտածիններ, հիմնականում, ռինո վիրուսը: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Նրա խոսքով՝ դա արտահայտվում է թեթև քթահոսությամբ և 3-4 օր հետո անցնում է: «Դա մտահոգիչ չէ այնքանով, որ յուրաքանչյուր տարի էլ այս շրջանում այդ վիրուսը շրջանառվում է, դրանք սեզոնային բնույթ են կրում»,-ասաց Լիանա Թորոսյանը: 

Ինչ վերաբերում է հիվանդանոցային պայմաններ պահանջող դեպքերին, ապա Լիանա Թորոսյանը նշեց, որ այստեղ ևս նմուշառումներ են կատարվել և որևէ վիրուս չի հայտնաբերվել: Հիվանդանոցներում առկա դեպքերը պայմանավորված են եղել այլ գործոններով:

Իրավիճակը նախարարության վերահսկողության տակ է պահվում: Առողջապահության նախարարի հրամանով հանրապետությունում իրականացվում է գրիպի և սուր շնչառական վարակների շաբաթական մոնիտորինգ: Լիանա Թորոսյանը նշեց, որ դեռևս անհրաժեշտություն չկա անցնելու օրական մոնիտորինգի: Առայժմ տվյալները հավաքվում են շաբաթվա կտրվածքով: Ի՞նչ է դա իրենից ենթադրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ