Այսօր Հայաստանում տոնում են քաղաքացիական հասարակության օրը


11:36 , 19 սեպտեմբեր, 2012

Ամեն տարի սեպտեմբերի 19-ին Հայաստանում տոնվում է քաղաքացիական հասարակության օրը: Այս օրը նպատակ ունի հասարակության շրջանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարն ու սկզբունքները և մարդկանց ինտեգրել քաղաքացիական հասարակության ձևավորման և զարգացման գործին: Այս օրվա կարգախոսն է. «Մենք ենք քաղաքացիական հասարակությունը»:
Հ.Գ. Երանի մեր երկրում ձևավորվի ու կայանա այնպիսի քաղաքացիական հասարակություն, որ Մաշտոցի պուրակի օրինակներով գեղեցկացնենք ու ավելի լավը դարձնենք մեր քաղաքը, որ քաղաքապետից մինչև նախագահ հաշվի առնեն մեր խոսքն ու ձայնը, որովհետև բոլորս էլ ընդհանուր մեկ գաղափարի համար ենք գործում`ունենալ նորմալ, կայացած, բարգավաճ ու ժողովրդավար ՀԱՅԱՍՏԱՆ: