14:24 , 19 նոյեմբեր, 2014
Armlur.am-ը գրում է․
Կառավարության այսօրվա նիստում Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում կընդգրկվի նաև «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի նախագահ Արթուր Սաքունցը: Նա նշեց, որ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ -ի նախագահ Արման Դանիելյանը հրաժարվել է հանձնաժողովի կազմում լինելուց, այդ իսկ պատճառով հանձնաժողովում նոր անդամ ունենալու խնդիր է առաջացել: