Առողջապահության նախարարը մեկնել է Հռոմ


13:27 , 19 նոյեմբեր, 2014

Առողջապահության նախարարը մեկնել է Հռոմ Panorama.am-ը գրում է․

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել է Հռոմ՝ մասնակցելու աշխարհի տարբեր երկրներում մանկական ամոքիչ (պալիատիվ) օգնության զարգացման ժամանակակից հիմնահարցերին նվիրված 2-րդ Եվրոպական եռօրյա համաժողովին: Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ առողջապահության նախարարությունը կարևորում է ամոքիչ խնամքի դերը, ուշադրության կենտրոնում պահում, ծանր, անբուժելի հիվանդություններով տառապող կամ անդամալույծ հիվանդների խնամքն իրականացնող ծառայության զարգացմանն ուղղված քայլերը: Այս հիվանդներն առավել քան կարիք ունեն արհեստավարժ բուժօգնության և հոգածության:

Այս միջոցառումը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու միջազգային փորձի հետ, ուսումնասիրելու բուժօգնության այս տեսակի կազմակերպման նրբությունները և ժամանակակից միտումները տարբեր երկրներում, որոնք հետագայում հնարավոր կլինի քննարկել` Հայաստանում կառավարման արդյունավետ մեխանիզմ ներդնելու նպատակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ