ԱԺ-ն ընդունեց «Շրջանառության հարկի մասին» լրամշակված օրենքը


13:21 , 19 նոյեմբեր, 2014

ԱԺ-ն ընդունեց «Շրջանառության հարկի մասին» լրամշակված օրենքըSlaq.am-ը գրում է․

ԱԺ արտահերթ նիստում 89 կողմ, 6 դեմ և 4 ձեռնպահ քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

67 կողմ, 7 դեմ և 25 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև կառավարության կողմից ներկայացրած` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: