«Blackwater»-ի աշխատակցի կարծիքը տարբեր երկրների մարտունակության մասին


12:58 , 19 նոյեմբեր, 2014

Աֆրիկյան ցեղեր

Мнение одного из сотрудников Blackwater о боеспособности разных стран. военные, сравнение
Նրանց հետ կռվելն իսկի հետաքրքիր էլ չէ։ Կրակում են անկանոն կերպով: Նշան բռնելով կրակելու մասին երևի նույնիսկ չգիտեն։ Նրանց մոտ սովորական է դարձել պատահաբար սեփական զինվորին խոցելը։ Այս ու այն կողմ են ցրվում մի քանի զոհերից կամ տանկից արձակված կրակոցից հետո։

Վարկանիշը՝ միս։

Աֆրիկացի կանոնավոր զինվորներ

Мнение одного из сотрудников Blackwater о боеспособности разных стран. военные, сравнение
Իրենց վայրի եղբայրներից տարբերվում են համազգեստի առկայությամբ ու նշան բռնելով կրակելու համեստ հմտություններով։ Նրանք ունակ են մարտնչել վայրենիների դեմ, սակայն ավելի հմուտ ախոյանի, անգամ արաբների հետ բախումը ստիպում է նրանց խուճապի մատնվել ու ճողոպրել։ Զրահատեխնիկայի հետ ճիշտ վարվել, առհասարակ, չգիտեն, ուստի զարմանալի չէ, որ նրանց վարկանիշը բարձր չէ։

Վարկանիշը՝ փաթեթավորված միս։

Արաբներ

Мнение одного из сотрудников Blackwater о боеспособности разных стран. военные, сравнение
Վարձկաններ, ապստամբներ, բազում կանոնավոր զինվորներ...  Մարտավարություն ու ռազմավարություն հասկացողությունները նույնքան անհամատեղելի են նրանց հետ, որքան մեղրը սեխի: Պատերազմի ժամանակ նրանք հակառակորդի ուղղությամբ անթիվ-անհամար կրակոցներ են արձակում ու պարբերաբար պատահաբար իրենց իսկ գցած ռումբերի զոհը դառնում։ Սա չի վերաբերում կանոնավոր զինվորներին. նրանք հարաբերականորեն լռակյաց ու կարգապահ են, գիտեն ճիշտ կերպով օգտվել նռնակներից։ Նրանք վախկոտ են, բայց ոչ խուճապարար։  

Վարկանիշը՝ հարմար թիրախ։

Ամերիկյան բանակի կանոնավոր զինվորներ

Мнение одного из сотрудников Blackwater о боеспособности разных стран. военные, сравнение
Որքան կինոնկարներ են նկարահանվել անպարտելի ամերիկյան բանակում, միայն թե մի բայց կա։ Յանքիները բացարձակապես չեն կարողանում կռվել առանց հրետանային պատրաստվածության, տանկերի ու օդային հարվածների։ Զինվորները լավ են կրակում, նախանձելի կոորդինացում ունեն, սակայն վախկոտ են դառնում ցանկացած դիմադրության առաջ։ Դրանից հետո նրանք արդեն հեշտ որս են դառնում։ Ամերկյան բանակի կանոնավոր զինվորները ծանր են տանում կորուստները՝ մինչև անգամ վերջնականապես զրկվելով մարտունակությունից։ Մի խոսքով, վախկոտներ են։

Վարկանիշը՝ կծան շներ։

Ամերիկացի վարձկաններ

Мнение одного из сотрудников Blackwater о боеспособности разных стран. военные, сравнение
Վատ մարտիկներ չեն։ Կարողանում են գործել ինչպես թիմի հետ, այնպես էլ միայնակ։ Նրանք շատ լավ հրաձիգներ են։ Նրանց շարքերում հանդիպում են ահարկու զինվորներ, որոնց հախից գալը բավականին բարդ է։ Այնուամենայնիվ, նրանք ևս բավականին թույլ կողմեր ունեն, այն է՝ բարոյականությունը և մոտիվացիայի բացակայությունը։ Նրանց միակ մոտիվացիան փողն է։ Դիակին փող պետք չէ։ Դրա համար նրանց մեծ մասը չի գնում շատ վտանգավոր  տեղերը։ Նրանք ամեն կեպ խուսափում են կրակի առաջին գծում գտնվելուց։

Վարկանիշը՝ պատերազմի շներ։ 

Ասիացիներ

Мнение одного из сотрудников Blackwater о боеспособности разных стран. военные, сравнение
Կանոնավոր զինվորների հետ հանդիպելու առիթ չի եղել։ Վարձկաններն ունակ են սարսափելի գլխացավանք պատճառել ցանկացած հակառակորդի, եթե խմբով գործեն։ Պարզ չէ, թե նրանց գլխում ինչ է, սակայն նրանք պատրաստ են ցանկացած խենթության։ Նրանք շատ լավ են կրակում։ Հաճախ նրանց մշակած խորամանկ ծրագրերի շնորհիվ հակառակորդը  հայտնվում է դարանակալման մեջ։ Ասիացիները թքած ունեն տեխնիկական սպառազինության, ինքնաթիռների ու նմանատիպ ռազմավարի վրա։  Նրանց համար միևնույնն է՝ փամփուշտներ կան թե ոչ։ Կարևորը զինակիցների առկայությունն է, սակայն, ավաղ, միայնակ ժամանակ նրանք անպիտան են դառնում։

Վարկանիշը՝ կայսերական բանակ։

Կովկասցիներ ու աֆղաններ

Мнение одного из сотрудников Blackwater о боеспособности разных стран. военные, сравнение
Նրանք ուժեղ զինվորներ են, հրաշալի հրաձիգներ։ Նրանք շատ դիմացկուն են ու խիզախ, կարողանում են գործել թե խմբերով, թե միայնակ։ Կռվի մեջ գրագետ են գործում, լավ մշակված մարտավարություն ու ռազմավարություն ունեն։ Նրանք չեն վախենում ո՛չ տեխնիկայից, ո՛չ օդային հարվածներից։ Անգամ դարանակալված տեղից են արդյունավետորեն գործում։ Նրանց միակ թույլ տեղն այն է, որ նրանք ունակ չեն մինչև վերջին շունչը կռվել։ Նրանցից շատ քչերն են պատրաստ ինքնազոհաբերության գնալ հանուն համընդհանուր հաղթանակի։

Վարկանիշը՝ իսկական մարտիկ։