13:08 , 19 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Դորտմունդի «Բորուսիա»-ն կհրաժարվի հարձակվող Չիրո Իմոբիլեի ծառայություններից, քանի որ ֆուտբոլիստը չի արդարացրել դորտմունդյան ակումբի մարզչական շտաբի սպասելիքները:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իտալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր Մադրիդի «Ատլետիկո»-ն: Սակայն այժմ մադրիդյան ակումբը չի զգում նրա ծառայությունների կարիքը:
Նշենք, Իմոբիլեն «Տորինո»-ից «Բորուսիա» է տեղափոխվել 20 մլն եվրոյի դիմաց: