12:39 , 19 նոյեմբեր, 2014Աննախադեպ դեպք է տեղի ունեցել ավստրալիական Կազինո քաղաքում, բնակիչները խուճապի մեջ են: Քաղաքի փողոցները լցվել են սատկած չղջիկների դիակներով: Ոստիկանները և պատկան մարմինները բնակիչներին խորհուրդ չեն տալիս ինքնուրույն հավաքել դրանք, որովհետև մեծ է ինչ-որ հիվանդությամբ վարակվելու հավանականությունը:
Բնակիչներին խնդրում են հանդուրժել անտանելի հոտն ու այդ սարսափելի տեսարանը, մինչև համապատասխան քայլեր կձեռնարկվեն: Չղջիկների մասսայական սատկելու պատճառը անհավանական շոգ եղանակն է` 44°, նրանց օրգանիզմը չի ընդունում այդքան բարձր ջերմաստիճանը:
