Foreign Policy-ն կազմել է համաշխարհային 100 մտածողների ամենամյա ցուցակը


09:45 , 19 նոյեմբեր, 2014

732291in.am-ը գրում է․

Ամերիկյան Foreign Policy ամսագիրը կազմել է 100 համաշխարհային մտածողների ամենամյա ցուցակը: Այս մասին տեղեկանում ենք Foreign Policy-ի կայքից:

Վարկանիշը բաժանված է 10 կատեգորիաների. պրոպագանդիստներ, մարդիկ, ովքեր որոշումներ են ընդունում, մարտահրավեր նետող մարդիկ, բնապահպանական ակտիվիստներ, նորարարներ, պաշտպաններ, պատմագիրներ, դարմանողներ, արվեստի մարդիկ, մագնատներ:

Պուտինը վարկանիշում է հայտնվել «պրոպագանդիստներ» կատեգորիայում: Նույն կատեգորիայում է հայտնվել նաև ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադին:

Ցուցակում է հայտնվել նաև Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ «Որոշումներ ընդունող անձինք» կատեգորիայում: Իրանցի նախագահի անունը հայտնվել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ նույն շարքում:

Մարտահրավեր նետողների շարքում առավել հայտնի դեմքը Մարին լը Պենն է: