09:29 , 19 նոյեմբեր, 2014
10 ճշմարտություն ժուռնալիստիկայի մասին Բոբ Վուդվարդից, ով ավելի հայտնի է որպես Mr. Watergate։
Ջորջ Բուշը համաձայնեց ինձ հարցազրույց տալ մի պատճառով, որովհետև գիտեր, որ ես ամեն ինչ գիտեմ նրա մասին, և նա կարող է ազատ ու անկաշկանդ խոսել ինձ հետ:
Եթե գնում ես հարցազրույցի, պետք է ամեն ինչ իմանաս քո զրուցակցի մասին, ոչ թե տեղեկացված լինելու համար, այլ որպեսզի ցույց տաս, որ նա քեզ համար ավելի կարևոր է, քան իրականում կա: Եթե դու քո զրուցակցին լուրջ ես վերաբերվում, նա էլ քեզ է լուրջ վերաբերվում:
Հաճախ լրագրողներին թվում է, որ նրանք չափազանց տաղանդավոր են ու որակյալ, քանի որ կարողանում են հեգնանքով, ցինիզմով, երբեմն էլ բաց ծաղրանքով մատուցել պատմությունը: Սակայն ամեն ինչ ճիշտ հակառակն է: Նրանք դիլետանտներն են, որոնք արժանի են հեգնանքի, ցինիզմի ու բաց ծաղրանքի:
Ժուռնալիստիկան բիզնես է, որտեղ դու ճշմարտություն ես վաճառում: Ու այդտեղ այնքան կարևոր չէ ճշմարտությունը, որքան այն որպես ճշմարտություն մատուցելու կարողությունը:
Լրագրողի աշխատանքում ճշմարտություն պատմելը գլխավոր խնդիրն է: Նույնիսկ եթե այդ ճշմարտությունը կյանքի գին ունենա: Եթե այն կյանքի գին ունեցավ, ուրեմն Դուք կրկնակի հաջողակ եք:
Եթե որևէ մեկը չի ցանկանում Ձեզ հարցազրույց տալ, բռնացրեք նրան բնակարանում երեքշաբթի 19:15-ին: Ծեծեք դուռը և ասեք, որ երկուշաբթին ծանր օր էր և կարելի է զրուցել այս շաբաթվա պլանների մասին: Նրանք Ձեզ շնորհակալ կլինեն, որովհետև կուտակված գործերից «սրտանց» զրուցելը մեղմում է լարվածությունը:
Լրագրողի միակ գործը պատմություն փնտրելն է: Դուք պետք է իմանաք՝ ինչ եք պատմելու վաղը, ում միջոցով և էլ ով կարող է այդ մասին ավելի կոմպետենտ խոսել:
Եթե Դուք միաժամանակ կամ մեկ օրում երկու պատմություն եք պատրաստում, ուրեմն երկուսն էլ մատնված են անհաջողության:
Կենտրոնանալուց ավելի կարևոր բան լրագրողի համար չկա: Եթե Ձեզ ստիպում են անընդհատ զգոն լինել ու հետևել, թե էլ ինչ է կատարվում աշխարհում, էլ ով ինչ ասաց ու էլ ինչ պատմություն կարող եք պատմել, ուրեմն Ձեզ ստիպում են վատ կատարել Ձեր աշխատանքը:
Եթե Ձեր խմբագիրն անդադար հանում կամ փոխում է Ձեր պատմության լավագույն ձևակերպումներն ու պարբերությունները, ապա փոխեք Ձեր աշխատատեղը: Դա նման է սառեցված կոնֆլիկտի, որտեղ կողմերը չեն կարողանում զարգանալ, լուծման միակ ձևն էլ պատերազմն է: