03:02 , 19 նոյեմբեր, 20141in.am—ը գրում է.

Ֆինանսական մոնիթորինգի պետական ծառայությունը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին կասկածում է հանցագործ ճանապարհով ստացված եկամուտների` 140 մլրդ գրիվենի յուրացման մեջ, գրում է Korrespondent.net-ը:
«Ֆինանսական գործողությունների ընդհանուր գումարը, որը կասկածվում է հանցագործ ուղով ստացված եկամուտների յուրացման մեջ, ըստ այդ նյութերի 140.5 մլրդ գրիվեն է (10.85 մլրդ դոլար), իսկ ֆինանսական գործողությունների գումարը, որը կարող է կապված լինել այլ հանցագործություններ կատարելու հետ՝ 10.6 մլրդ գրիվեն (818.53 մլն դոլար)»,- ասվում է հաղորդագրությունում: