02:36 , 19 նոյեմբեր, 2014
My Love-ը գրում է.
18 տարեկան էի, արդեն աշխատող ու իմ տարիքի համար բարձր աշխատավարձ ստացող։ Ընտանիքս ապահովված էր, ես էլ ստացածս գումարն ամբողջությամբ տնօրինելու իրավունք ունեի։
Երեկոյան միայնակ փողոցով քայլելիս, հասկացա, որ սեքսի կարիք ունեմ՝ զուտ մեխանիկական ու չոր սեքսի։ Չհապաղեցի. փող ունեի։
Գնացի… Նա կանգնած էր այնտեղ՝ գեղեցիկ հարդարված, կոկիկ հագնված, ներկայացուցչական տեսքով, ի տարբերություն բոլորի՝ նա կանգնած էր մթության մեջ, այնպիսի տպավորություն էր, որ չէր ուզում իրեն նկատեին… Իմ աչքը միանգամից նրան տեսավ, կանգնացրեցի մեքենան նրա մոտ։
Չէր գալիս, մոտենում էին բոլորը, բայց նա… Նա սարի պես կանգնած՝ նույնիսկ իմ վրա ուշադրություն էր չէր դարձնում։
Աղջիկներից մեկին ասացի. «Նրան եմ ուզում, նրա համար կվճարեմ»:
«Գործընկերները» գոռացին. «Անի, քեզ է կանչում»… Չլսելու տվեց, բայց երկրորդ անգամ իր անունը լսելուց մոտեցավ ինձ…
-Բարև, գեղեցկուհի, ինչքա՞ն ես ասում։
-50 հազար… (կարծեք վաճառում էր մի բան, որը չէր ուզում վաճառել ու անիմաստ գին էր ասում):
-Համաձայն եմ, նստի։
Նա նստեց մեքենաս, օծանելիքի բույրը լցվեց ողջ մեքենայիս մեջ։
Ես հարցրեցի. «Ո՞ւր», ասաց. «Տար ինձ ուղղակի տուն»… Ու սկսեց լացել ու պատմել իրականությունը.
Երեխաս վաղը մանկապարտեզ պիտի գնա, հագուստի գումար չունեի, պարտքով հարևանուհուցս վերցրել էի, էսօր եկավ, ասեց, որ կամ պետք է վճարեմ կամ իր հետ գամ ու «աշխատեմ» այդ գումարը իր համար»։
Ես լռեցի, տուն հասցրի, փողն էի ուզում տայի, մեկ էլ ասեց. «Ձեզ պահեք, ես կասեմ, որ Ձեր հետ հաճելի էր, ու ես փող չվերցրեցի… վաղը նորից դուրս կգամ»:
Խնդրեցի համարը տալ ինձ… Ասեց՝ փոքր ես, մեծանաս մի օր կհանդիպենք Աստծո կամոք։
Այդ օրվանից սկսած՝ անցել է շուրջ վեց տարի, 6 տարի է անցել իմ առաջին իսկական սիրո զգացմունքից, սեր, որը միայն պլատոնական էր, սեր, որն ակնթարթային էր, բայց այդ ակնթարթները տարիներ ի վեր իմ աչքի առաջ են։ Մինչ օրս հիշում եմ նրա բույրը, նրա մազերը, նրա փարթամ ու գեղեցիկ կազմվածքը։
Այո, ես սիրահարվեցի առաջին իսկ պատահած մարմնավաճառի, փողոցում կանգնած աղջիկն ինձ ստիպեց սեր զգալ։
Նա իմ սրտում կմնա որպես իմ առաջին ու անբարոյական սեր… Ես մինչ օրս էլ վստահ չեմ նրա խոսքերին։
Հեղինակ՝ GT