02:25 , 19 նոյեմբեր, 2014
Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանում կա 400 կին, ով ստանում է ամիսը 1 մլն դրամ և ավելի: Հավանաբար, մի երկու այդքան էլ տղամարդ կճարվի:
Այդ կապակցությամբ.
1. Որքանո՞վ է արդար, որ մեկը ստանում է 1 մլն, մյուսը 50 կամ 70 հազար։ Հասկանալի է, չէ՞, որ դժվար թե 1 մլն վաստակողները ավելի լավ են աշխատում, քան 50 հազար ստացողները:
2. Հարգելի ամսական միլիոնատերեր, ինքնաբացահայտվեք, իմանանք այս ի՞նչ գաղտնիք է, ու՞ր գանք աշխատելու: Թե չէ՝ 400 հոգու համար օրենք են փոխում, վրաներս խաբար չկա՝ ովքեր են:
Հ.Գ. Հատուկ սահմանադրական փոփոխություննների հանձնաժողովի համար սահմանադրությունը դեկլարատիվ հայտարարությունների տեղ չէ: Մասնավորապես 1, 2, 3 հոդվածների: Քանզի երկրում աշխատավարձերի նման տարբերության դեպքում պետությունը սոցիալական անվանելն առնվազն աչքակապություն է: