01:22 , 19 նոյեմբեր, 20141in.am–ը գրում է.

Վերջապես հայտնի են դարձել այն երաժիշտների անունները, ովքեր ելույթ են ունենալու Victoria`s Secret-2014-ին, գրում է Spletnik.ru-ն: «Հրեշտակներին» կուղեկցեն Թեյլոր Սվիֆթը, Արիանա Գրանդեն, Էդա Շիրանը և Hoizer-ը:
Ընդ որում, Սվիֆթը անցած տարի նույնպես մասնակցել է բրենդի շոուին: Նրա դինամիկ երաժշտության տակ մոդելները պոդիում են դուրս եկել, պարել են և ցուցադրել այն ամենը, հանուն ինչի հավաքվել են ներկաները:
Ցուցադրության պատրաստություններն ընթանում են ամբողջ թափով: Նոյեմբերի 6-ին հայտնվել է այն մոդելների ամբողջական ցուցակը, ովքեր կմասնակցեն Victoria’s Secret-ի ամենամյա շոուին: Դեկտեմբերին, Լոնդոնում պոդիում կբարձրանան Բեհաթի Փրինսլուն, Դաուտցեն Քրեզը, Քենդիս Սվեյնփոլը, Քառլի Քլոսը, Լիլի Օլդրիջը, Լինդսի Էլլինգսոնը և այլ հրեշտակներ:
Ադրիանա Լիման և Ալեսանդրա Ամբրոսիոն միանգամից երկու թանկարժեք Fantasy Bra կրծկալ կներկայացնեն, իսկ ահա Կառա Դելվինի մասնակիցների ցուցակում բացակայում է: