Էլիզաբեթ II թագուհին կհրաժարվի գահից մինչ Նոր տարի. ԶԼՄ-ներ


00:56 , 19 նոյեմբեր, 2014

Lurer.com-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ըմինչ Նոր տարի պատրաստվում է փոխանցել գահնիր թոռանը՝ Ուիլյամին, և նրա կնոջը՝ Քեյթին, քանիոր նրանք սիրված են ժողովրդի կողմից: Այս մասինգրել է Комсомольская правда-ն`հղում անելովավստրալացի լրագրողներին:Ավելին, լրագրողները պնդում են, որ այդ որոշումնարդեն անգամ հավանության են արժանացրելբարձրաստիճան թագավորականխորհրդականները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայիվարչապետ Դևիդ Քեմերոնը:Woman’s Day Magazine-ի կարծիքով՝ նման որոշում կայացնել 88-ամյա Էլիզաբեթին դրդել է վերջերսնրա կյանքի դեմ պատրաստվող մահափորձը:

Սակայն պաշտոնապես այդ տեղեկությունը դեռ չենհաստատել:Հիշեցնենք, որ վերջերս լրատվամիջոցներում լուրեր են տարածվել այն մասին, որ որ բրիտանականհատուկ ծառայությունները բացահայտել են հանցավոր դավադրություն, որը կարող էր հանգեցնելդարի սպանությանը: Հանցագործների թիրախն էր դառնալու Էլիզաբեթ թագուհին:Այդ առնչությամբ մահափորձ պատրաստելու կասկածանքով Սքոթլենդ-Յարդն արդեն չորսերիտասարդի է ձերբակալել: