«ԻՊ» տարածված տեսանյութում գլխատված հերթական ամերիկացին սպանվել է դեռևս նոյեմբերի 5-ին


23:32 , 18 նոյեմբեր, 2014

Ասում են՝ նոյեմբերի 16-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից տարածված զանգվածային սպանության վերաբերյալ տեսանյութում գլխատված հերթական ամերիկացին՝ Պիտեր Կասիգը, սպանվել է դեռևս նոյեմբերի 5-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Այն ալ-Արաբ (Քոբանի) քաղաքի մերձակայքում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում: Փաստորեն, ԻՊ-ն էլ է անցել ապատեղեկատվություն տարածելու, կեղծելու, մոնտաժելու գործելաոճին: