Ուկրաինական դատարանն ազատ է արձակել Վ. Պուտինի դեմ մահափորձ կազմակերպելու գործով դատապարտված Օսմաևին


22:36 , 18 նոյեմբեր, 2014

Ուկրաինական դատարանն ազատ է արձակել Վ. Պուտինի դեմ մահափորձ կազմակերպելու գործով դատապարտված ՕսմաևինPanorama.am-ը գրում է․

Օդեսայի դատարանն ազատ է արձակել Ադամ Օսմաևին, ով մեղադրվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Լենտա.ռու կայքը գրում է, որ Օսմաևին ճանաչել են անմեղ: Նա արդեն մոտ երեք տարի անազատության մեջ է և դատարանն այդ ժամկետը համարել է բավարար պատիժ: 

Հոկտեմբերի վերջին Ուկրաինայի դատախազությունը նրան երկու հոդվածով առաջադրված մեղադրանքները վերացրել է՝ ահաբեկչական կազմակերպության ստեղծում, մասնակցություն և պետական պաշտոնյայի դեմ մահափորձի կազմակերպում: Դրանից հետո նա մեղադրվում էր Ուկրաինայի Քրեական օրենսգրքի միայն երեք հոդվածի հատկանիշներով ՝ պայթուցիկի անօրինական պատարաստում, անփութության հետևանքով ունեցվածքի վնասում, Ուկրաինայի պետական սահմանի հատում կեղծ փաստաթղթերով: 

Դրանից հետո պետական մեղադրողը պահանջել է Օսմաևին դատապարտել  հինգ տարի ժամկետով: Իր հերթին պաշտպանական կողմը հայտարարել է, որ նա ճանաչում է իրեն մեղավոր առաջադրված մեղադրանքներում և խնդրել է դատարանին սահմանափակվել այնպիսի դատավճռով, որը հավասարազոր է արդեն անազատության մեջ գտնված տարիներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ