Մոսկվան չի կարծում, թե ԵՄ-ի հետ հարաբերություններում արդեն չի կարելի ինչ-որ բան փոխել


21:42 , 18 նոյեմբեր, 2014

Replik.am-ը գրում է.

Ռուսաստանը հուսով է, որ Եվրոմիության հետ հարաբերություններում դեռ չի հասել այն կետը, որտեղից սկսած ինչ-որ բան փոխելն արդեն անհնար կլինի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«ԵՄ-ն մեզ համար խոշոր և կարևոր գործընկեր է: Մենք հետաքրքրված ենք ԵՄ-ի հետ իրավահավասար և փոխաշահավետ հարաբերությունները զարգացնելու հարցում»,-Մինսկ կատարած այցի շրջանակներում նշել է ռուսական արտաքին քաղաքականության պատասխանատուն:

Այդուհանդերձ Լավրովը նշել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի մասով ԵՄ-ի քաղաքականությունը և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները վնասում են վստահությանը և կայունությանը:

Ռուս դիվանագետը նաև նկատել է, որ Կիևը մտադիր է Ուկրաինայի արևելյան շրջաններում վերսկսել ռազմական օպերացիան և կոչ է արել Արևմուտքին թույլ չտալ դա: