Սոցիալական քաղաքականությունը անընդհատ փոփոխությունների է ենթարկվում. նախարար


15:12 , 18 նոյեմբեր, 2014

Artem-Asatryan1Araratnews.am-ը գրում է․

Այսօր ԱԺ նիստի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արծվիկ Մինասյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքի նախագիծը ներկայացնելուց հետո հարցրեց, թե սոցիալական քաղաքականության փոփոխությունը պայմանավորված է միայն ֆինանսական ռեսուրսների փոփոխության բացակայությամբ: 
Ի պատասխան Արծվիկ Մինասանի հարցին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտնեց. «Սոցիալական քաղաքականությունը անընդհատ փոփոխությունների է ենթարկվում, և դա համապատասխան է երկրի սոցիալ-տնտեսական զարգացումներին: Նրա հիմնական նպատակը պետք է լինի պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել առավել հասցեական և արդյունավետ սոցիալական ծրագրերի իրականացում»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ